Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2010, 1734 - Ն

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կենսաթոշակների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 44-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) հիմնական կենսաթոշակի չափը՝ 10500 դրամ.
2) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ 450 դրամ.
3) թաղման նպաստի չափը՝ 200000 դրամ։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը, կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանելու մասինե N 707-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից։
 

Արխիվ

2024

2023