Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2010, 1736 - Ն

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, սկսած 2011 թվականից, յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում իրականացնում է կենսաթոշակային բարեփոխումների աջակցության ծրագիր։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի <<Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ>> պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին>> N 1405-Ն որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) <<ա>> ենթակետից հանել <<սոցիալական ապահովագրության,>> բառերը, իսկ <<նպատակը>> բառից հետո լրացնել <<կենսաթոշակային բարեփոխումներին աջակցելը,>> բառերով, <<իրականացումը>> բառից հետո` <<, կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում համապատասխան ծրագրերի մշակումը, իրականացումը և խորհրդատվական ծառայությունների մատուցումը>> բառերով.
2) <<բ>> ենթակետում <<սոցիոլոգիական հետազոտությունների անցկացում>> բառերը փոխարինել <<կիրառական և սոցիոլոգիական հետազոտությունների իրականացում, գիտահետազոտական ծրագրերի մշակում և իրականացում>> բառերով.
3) <<բ>> ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
<<կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակում և իրականացում,
կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսուցողական և տեղեկատվական սեմինարների, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպում և իրականացում,
կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսուցողական և տեղեկատվական նյութերի մշակում և հրատարակում,
կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում խորհրդատվական ծառայությունների մատուցում.>>։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) կենսաթոշակային բարեփոխումների աջակցության ծրագիրն իրականացնել <<Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ>> պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով <<Մեթոդաբանական ձեռնարկների մշակում, հետազոտությունների անցկացում և սոցիալական ապահովության ոլորտի կադրերի վերապատրաստում>> ծրագրի գծով նախատեսված միջոցների շրջանակներում.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել <<Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ>> պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
 

Արխիվ

2024

2023