Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2010, 1743 - Ն

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻՆ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների (այսուհետ` վարկառուներ) բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 20-ի N 410 որոշման պահանջներին համապատասխան բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով վարկառուներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով տրամադրված երկարաժամկետ վարկերի (այսուհետ` վարկեր)` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չմարված մասերի և դրանց վրա հաշվարկվող տոկոսների մարման ժամկետները երկարաձգել երկու տարի ժամկետով։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) վարկառուների հետ կնքված վարկային պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող վարկառուների նկատմամբ չկիրառել վարկային պայմանագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023