Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2010, 1746 - Ա

«ՀԱՅՍԵՅՍՄՇԻՆ ԵՎ ԿՊ ԳՀԻե ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 308-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 22-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
1) որպես «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻե բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի կառավարման մարմին (այսուհետ` կառավարման մարմին)` ընդունել ընկերության կանոնադրական կապիտալի 15.13 տոկոսը կազմող բաժնետոմսերի սեփականատերերի առաջարկը` իրենց պատկանող՝ մեկ դրամ անվանական արժեքով 216929 սովորական (հասարակ) բաժնետոմսերի մասով ընկերության առանձնացման ձևով վերակազմակերպման, այնուհետև նոր ստեղծված ընկերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պատկանող բաժնետոմսերի 84.87 տոկոսը, «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻե բաց բաժնետիրական ընկերության կոլեկտիվին պատկանող բաժնետոմսերի 15.13 տոկոս բաժնետոմսերով փոխանակման վերաբերյալ առաջարկը, որի արդյունքում «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻե բաց բաժնետիրական ընկերության ակտիվների, պարտավորությունների ու սեփական կապիտալի 15.13 տոկոսին համարժեք մասը կփոխանցվի նոր ստեղծված ընկերությանը.
2) սույն կետի 1-ին ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով նոր ընկերությանը փոխանցվող ակտիվների 15.13 տոկոսի կազմում ներառել սույն որոշման հավելվածով սահմանված հատակագծով 9500 քառ. մետր հողը և 4893.5 քառ. մետր անշարժ գույքը.
3) որպես փոխանցվող գույքի գնահատման արժեք՝ ընդունել սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում իրականացված գնահատման արդյունքները.
4) փոխանցվող այլ ակտիվների կազմը որոշելիս՝ ղեկավարվել ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ.
5) փոխանցվող պարտավորությունների և սեփական կապիտալի կազմի բաշխումն իրականացնել համամասնորեն.
6) «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻե բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշման արդյունքներով՝ մինչև 10 տոկոս պլանավորված առանձնացում ցանկացող բաժնետերերի կողմից դրամական տեսքով հետգնում ցանկանալու դեպքում իրականացնել դրամական հատուցմամբ հետգնում` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում.
7) ձեռնարկել համապատասխան միջոցներ` օրենքով սահմանված կարգով` սույն կետի 1-ին ենթակետում նշված գործառույթներից բխող այլ միջոցառումների իրականացման, մասնավորապես, գործընթացի ավարտից հետո ընկերությունը փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպելու համար։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Բաժնետոմսերի հետգնման մասինե N 308-Ա որոշումը։
Հավելված

Արխիվ

2024

2023