Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2010, 1752 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի <<Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին>> N 1265-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Պայմանագրով նախատեսված նախագծային ուսումնասիրությունների ծառայությունների ամբողջ ծավալով մատուցման վերջնաժամկետ է սահմանվում 2011 թվականի օգոստոսի 30-ը, իսկ աշխատանքային պայմանագրերի կնքման համար ծառայությունների (մրցույթների կազմակերպում, հայտերի գնահատում, աշխատանքային պայմանագրերի ստորագրության աջակցություն) մատուցման վերջնաժամկետ է սահմանվում մրցույթների արդյունքում աշխատանքային պայմանագրերի կնքումից հետո 30-օրյա ժամկետը։ Ընդ որում, պայմանագրի ժամկետի երկարաձգման արդյունքում` 2009 թվականին չմատուցված ծառայությունների դիմաց կատարողի նկատմամբ չեն հաշվարկվում և գանձվում պայմանագրով նախատեսված տույժերը և տուգանքները>>։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023