Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2010, 1769 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 97-Ն որոշմամբ հաստատված ծրագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքին` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` պետական գնումների գործընթացի, պետություն-մասնավոր հատված գործընկերության, պետական աջակցության, հարկային կամ մաքսային արտոնությունների տրամադրման ժամանակ ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքի պահանջները կատարող ընկերություններին նախապատվություն տալու սկզբունքով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2024

2023