Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2010, 1772 - Ն

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1246 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ կետին և «Առևտրաարդյունաբերական պալատների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «էե ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահին`
1) մինչև 2011 թվականի հունիսի 1-ը ներդնել ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ստացման էլեկտրոնային համակարգ.
2) մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ը մշակել և ներդնել ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման ռիսկերի վրա հիմնված համակարգ.
3) մինչև 2011 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ռիսկերի համակարգի ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից պահանջվող տեղեկատվության ցանկը։
3. Հայաստանի Հանրապետության իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների համար Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի չափը սահմանել`
1) առաջին անգամ արտահանվող ապրանքների համար` փորձաքննության հիման վրա, 30000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) Հայաստանի Հանրապետությունում ամբողջությամբ արտադրված ապրանքների համար` առանց փորձաքննության, 10000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) մեկ անգամ հավաստագիր ստացած՝ արտահանվող ապրանքների համար` առանց փորձաքննության, 10000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) Հայաստանում արտադրված՝ մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական ապրանքների համար` առանց փորձաքննության, 2000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։
4. Հայաստանի Հանրապետության իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող՝ մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական ապրանքների համար Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի չափը սահմանել 2000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։
5. Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից ապրանքի ծագման երկրի հավաստագրի կրկնօրինակի տրամադրման համար վճարի չափը սահմանել 1000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ դրա փոխարինման դեպքում վճարի չափը սահմանել 1000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համարե ռեժիմով ներմուծված և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համարե ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն սահմանող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի որոշումն իրականացնող լիազորված մարմնի մասինե N 895 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին և 5-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունե բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունե բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը։
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասինե N 1246 որոշումը։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023