Կառավարության որոշումներ

13 Հունվարի 2011, 6 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասինե N 1325-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «կապարակնքվածե բառը փոխարինել «դրոշմակնքվածե բառով.
2) 7-րդ կետում «կապարակնքում է հարկային տեսչության կլոր կնիքովե և «Կապարակնքվածե բառերը համապատասխանաբար փոխարինել «դրոշմակնքում է ինքնասոսնձվող դրոշմանիշովե և «Դրոշմակնքվածե բառերով.
3) 28-րդ կետում «կապարակնիքներըե բառը փոխարինել «դրոշմանիշերըե բառով.
4) 30-րդ կետում «կապարակնքվում էե բառերը փոխարինել «դրոշմակնքվում էե բառերով.
5) ուժը կորցրած ճանաչել 34-րդ կետը.
6) NN 5 և 6 ձևերում «կապարակնիքե բառը և դրա համապատասխան հոլովա-ձևերը փոխարինել «դրոշմանիշե բառով և դրա համապատասխան հոլովաձևերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2024

2023