Կառավարության որոշումներ

13 Հունվարի 2011, 8 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆե ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) 15-օրյա ժամկետում ստեղծել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հանձնաժողով.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացը.
3) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկին։
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ այդ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023