Կառավարության որոշումներ

13 Հունվարի 2011, 14 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆե ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետության կառավարության և Հնդկաuտանի Հանրապետության կառավարության միջև 2009 թվականի հունիuի 26-ին Երևանում uտորագրված «Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուuումնական կենտրոն հիմնելու մաuինե փոխըմբռնման հուշագրի 2-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության և Հնդկաuտանի Հանրապետության կառավարության միջև 2009 թվականի հունիuի 26-ին Երևանում uտորագրված «Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուuումնական կենտրոն հիմնելու մաuինե փոխըմբռնման հուշագրով (այսուհետ` հուշագիր) նախատեսված ծրագրի շրջանակում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հաշվարկվող և վճարման ենթակա մաքսատուրքերից, բոլոր հարկերից և այլ ֆինանսական գանձումներից ազատման տարբերակը։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` 15-օրյա ժամկետում համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հաշվարկվող և վճարման ենթակա մաքսատուրքերից, բոլոր հարկերից և այլ ֆինանսական գանձումներից ազատումների համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով կսահմանվեն հուշագրով նախատեսված` Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հայ-հնդկական ուսումնական կենտրոն հիմնելու նպատակով իրականացվող գործառույթների շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններից օգտվողների շրջանակները, ինչպես նաև արտոնությունների կիրառման մեխանիզմները։
3. Սահմանել, որ հուշագրով նախատեսված ծրագրի շրջանակում մատակարարվող ապրանքների ստացման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ընթացքում Հայաստանի Հանրապետության անունից հանդես է գալիս հուշագրով որպես իրականացնող գործակալություն նշանակված «Ձեռնարկությունների ինկուբատորե հիմնադրամը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023