Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2010, 1762 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական oգնության և uպաuարկման մաuինե N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 3-րդ կետի «ըե ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների փոխհատուցման կարգը` համաձայն N 8 հավելվածիե.
2) որոշմամբ հաստատված՝ ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգի՝
ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գե պարբերությամբ.
«գ) սույն կարգով սահմանված պայմանագրային գումարների և (կամ) սահմանափակված բյուջեի հաշվարկման համար, որպես նախորդ տարվա ցուցանիշներ, հիմք են ընդունվում տվյալ տարվա պետական պատվերի պայմանագրերին նախորդող երկրորդ տարվա առողջապահական կազմակերպությունների ցուցանիշներըե,
բ. 3-րդ կետի 1-ին ենթակետում «կցագրված և (կամ) հավաքագրվածե բառերը փոխարինել «նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ կցագրված և (կամ) նախորդ տարվա հունիսի 1-ի դրությամբ գրանցվածե բառերով,
գ. 14-րդ կետի 1-ին ենթակետից հանել «(նախորդ տարվա ծնունդների փաստացի դեպքերի չափով)ե բառերը,
դ. 20-րդ կետի 3-րդ ենթակետի «բե, 6-րդ ենթակետի «բե և 8-րդ ենթակետի «գե պարբերություններում «նախորդ տարվաե բառերը փոխարինել «տվյալ տարվա պետական պատվերի պայմանագրերին նախորդող երկրորդ տարվաե բառերով,
ե. 20-րդ կետի 8-րդ ենթակետի «բե պարբերությունում «տարիքի կանանց թվիե բառերը փոխարինել «տարիքի անձանց թվիե բառերով.
3) որոշման N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
4) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ որոշման 1-ին կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2011 թվականի փետրվարի 1-ից։
Հավելված

Արխիվ

2024

2023