Կառավարության որոշումներ

13 Հունվարի 2011, 16 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունվարի 11-ի N 1-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սեփականությունը հանդիսացող` Վազգեն Սարգսյան 6 հասցեում գտնվող շենքի` Երևանի քաղաքապետի 2010 թվականի հուլիսի 30-ի N 3570-Ա որոշման համաձայն Երևանի Դեղատան 3 հասցեի տակ գտնվող մասի` 2617,6 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, 371.656.258,00 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը և դրա տակ գտնվող ու օգտագործման և սպասարկման համար հատկացված համապատասխան հողամասը (այսուհետ` գույք)։
2. Uույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ամրացնել «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հետ ապահովել սույն որոշումից բխող պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին։
 

Արխիվ

2024

2023