Կառավարության որոշումներ

20 Հունվարի 2011, 18 - Ն

ԵՐԵԽԱՅԻ ՏԱՐԻՔԸ ՈՐՈՇՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 995-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) երեխայի տարիքը որոշող հանձնաժողովի կազմը և լիազորությունները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) երեխայի տարիքը որոշելու մասին դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) երեխայի տարիքը որոշելու մասին եզրակացության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանելու մասինե N 995-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Եթե բժշկական հաստատությունում չկան մինչև 18 տարեկան երեխայի ծննդյան ժամանակի (տարիքի) մասին տեղեկություններ, ապա երեխայի ծննդյան ակտի գրանցման, վերականգնման համար կարող է հիմք հանդիսանալ երեխայի տարիքը որոշող հանձնաժողովի եզրակացությունը՝ սույն կարգին համապատասխան գրանցում կատարելու համար։ե։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված

Արխիվ

2024

2023