Կառավարության որոշումներ

13 Հունվարի 2011, 33 - Ն

«ՄԵՂՐԻե ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 711-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Մեղրիե հիդրոէլեկտրակայանի կառուցման քաղաքաշինական փաստաթղթերի (այսուհետ` նախագիծ) հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Հանձնաժողովին` նախագիծը հանձնաժողովին ներկայացնելուց հետո երկամսյա ժամկետում ավարտել հատուկ համալիր փորձաքննության անցկացման աշխատանքները։ 3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` հատուկ համալիր փորձաքննության աշխատանքների անցկացման ավարտից հետո մեկամսյա ժամկետում հանձնաժողովի ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ քննարկման։
4. «Մեղրիե հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և «Թավան Աբ Արազ Քոմպանիե ընկերության միջև ստորագրված` «Մեղրիե հիդրոէլեկտրակայանի կառուցումը` կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում հիմունքներովե թույլտվության պայմանագրով նախատեսված միջոցների հաշվին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023