Կառավարության որոշումներ

13 Հունվարի 2011, 37 - Ա

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար կազմակերպված «ՊԳԳ-ԱՊՁԲ-10/112ե ծածկագրով մրցույթի շրջանակներում հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքվող պայմանագրում չնախատեսել պայմանագրի նախագծով սահմանված առաջին խմբաքանակի` 30 ավտոմեքենայի մատակարարման պահանջը` դրանց ձեռքբերումն իրականացնելով «Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա` բանակցային ընթացակարգով։
 

Արխիվ

2024

2023