Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2011, 42 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՇԱՄԲԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քարաշամբի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0.505 հեկտար փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ թվում՝ 0.5 հեկտարը` խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման, 0.005 հեկտարը` հեռուստակայանի կառուցման համար։
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում՝ սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023