Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2011, 47 - Ն

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱԿԵՐՏԻ, ԴԱՇՏԻ, ԼԵՌՆԱՄԵՐՁԻ, ԾԱՂԿՈՒՆՔԻ, ԲԵՐՔԱՇԱՏԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿՐԱՍԱՐԻ, ԿԱՐՄՐԱՔԱՐԻ, ԲԱՅԱՆԴՈՒՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՒՐԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՔԱՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԴԱՐԱՆԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՅԳՈՒՏԻ, ՓԱՄԲԱԿԻ, ԳԵՂԱՄԱՍԱՐԻ, ԿԱԽԱԿՆԻ, ՇԱՏՋՐԵՔԻ, ՆԵՐՔԻՆ ՇՈՐ- ԺԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՂՍԻԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԹԱՌԱԹՄԲԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2011 թվականի
փետրվարի 13-ին կայանալիք՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակի գյուղական համայնքի ղեկավարի, 2011 թվականի փետրվարի 20-ին կայանալիք՝ Արմավիրի մարզի Գեղակերտի, Դաշտի, Լեռնամերձի, Ծաղկունքի, Բերքաշատի, Շիրակի մարզի Կրասարի, Կարմրաքարի, Բայանդուրի, Սյունիքի մարզի Կուրիսի գյուղական համայնքների ղեկավարների, Քարաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2011 թվականի փետրվարի 27-ին կայանալիք՝ Գեղարքունիքի մարզի Գետիկի գյուղական համայնքի ղեկավարի, Դարանակի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Այգուտի, Փամբակի, Գեղամասարի, Կախակնի, Շատջրեքի, Ներքին Շորժայի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Կոտայքի մարզի Քաղսիի, Վայոց ձորի մարզի Թառաթմբի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար՝
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 10,714,840 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 1,152,862 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023