Կառավարության որոշումներ

20 Հունվարի 2011, 62 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Օտարերկրացիների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հրավերի հաստատման և հաշվառման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները Հայաuտանի Հանրապետության մուտքի վիզա uտանալու համար կարող են դիմել միայն oտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոuական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրաե N 329-Ն որոշմամբ հաստատված ցանկում նշված պետությունների քաղաքացիներին ուղղված հրավերների վրա։
3. Սույն որոշման գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաuտանի Հանրապետության մուտքի վիզա uտանալու համար միայն oտարերկրյա պետություններում Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ ու հյուպատոuական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա դիմելու իրավունք ունեցող պետությունների` ծագումով հայ և որոշակի կատեգորիայի այլ քաղաքացիների` հատուկ պայմաններով Հայաuտանի Հանրապետության մուտքի վիզա uտանալու կարգը հաստատելու մասինե N 1154-Ն որոշմամբ հաստատված կարգում նշված անձանց վրա։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, միջազգային կազմակերպություններին և դրանց ներկայացուցչություններին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված

Արխիվ

2024

2023