Կառավարության որոշումներ

3 Փետրվարի 2011, 67 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2317-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 110-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասինե N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման N 1 հավելվածը`
ա. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Ընտանիքի կազմը և փաստացի բնակության հասցեն որոշվում են գործակալության, տեղական ինքնակառավարման մարմնի և սոցիալական աջակցության խորհրդի մեկական ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելությամբ, եթե՝
ա) սույն կարգի 3-րդ կետով սահմանված տեղեկանքում որպես դիմողի ընտանիքի բնակության հասցե նշված է երկրաշարժի հետևանքով քանդված շինության հասցեն.
բ) դիմողը ներառված է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրում` ոչ իր փաստացի բնակության հասցեով։
Ուսումնասիրության արձանագրությունն ստորագրվում է տնային այցելությանը մասնակից բոլոր պաշտոնատար անձանց կողմից։ե,
բ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Սույն կարգի 3.1-ին և 4-րդ կետերով սահմանված կարգով առանձին ընտանիք ճանաչված դիմողի սոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում լրացվում են միայն դիմողի ընտանիքի անդամների տվյալները։ե.
2) որոշման N 4 հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, քաղաքային բնակավայրերի բազմաբնակարան շենքերում բնակվող` որևէ անասնատեսակ չտնօրինող ընտանիքը դրա մասին հայտնում է (հայտարարություն է տալիս)` նշում կատարելով տեղեկանք-հայտարարագրի համապատասխան բաժնում։ե։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասինե N 110-Ն որոշման հավելվածի`
1) 6.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի համապատասխան տարածքային ստորաբաժանում գործակալության ներկայացրած հարցման օրը համարվում է ընտանիքին (ըստ ընտանիքի անդամների) պատկանող (ամբողջ հանրապետությունում) հողամասի հողատեսքի, դրա կադաստրային զուտ եկամտի և հողատարածքի մակերեսի մասին տեղեկանքը ներկայացնելու օրը։ե.
2) 9-րդ կետը «տեղեկատվությունըե բառից հետո լրացնել «(այդ թվում` տեղեկանք-հայտարարագրում լրացված տվյալների հիման վրա հաշվարկված` ընտանիքի հողօգտագործումից ստացվող եկամուտը)ե բառերով.
3) 9.1-ին կետը «տվյալներըե բառից հետո լրացնել «համեմատում է տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ և անհամապատասխանության դեպքում դրանքե բառերով.
4) 9.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գործակալության տվյալ տարածքն սպասարկող աշխատողը տեղեկանք-հայտարարագրում լրացված և սույն կարգի 6.1-ին կետով սահմանված կարգով ստացված տեղեկանքում առկա տվյալների անհամապատասխանության հայտնաբերման դեպքում գրավոր տեղեկացնում է գործակալության պետին։ Գործակալության պետը եռօրյա ժամկետում տվյալ ընտանիքի ընտանեկան նպաստի իրավունքը դիտարկում է «Պետական նպաստների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 25-րդ հոդվածների համաձայն։ե։
3. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքների համար, որոնց` «Պետական նպաստների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստագրման ժամկետը լրանում է 2011 թվականի հունվար կամ փետրվար ամիսների ընթացքում` փաստագրման ժամկետ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասինե N 2317-Ն որոշման N 2 հավելվածի 24-րդ կետով նախատեսված ժամկետ` 2011 թվականի հունվար և փետրվար ամիսների համար սահմանել համապատասխանաբար 2011 թվականի փետրվարի 11-ը և մարտի 11-ը։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպության միջոցով 2011 թվականի փետրվար ամսվա ընտանեկան նպաստի և հրատապ օգնության վճարման ցուցակները կազմելիս` ընտանեկան նպաստի և հրատապ օգնության իրավունքը դիտարկել 2011 թվականի փետրվարի 11-ի դրությամբ, իսկ 2011 թվականի մարտ ամսվա ընտանեկան նպաստի և հրատապ օգնության վճարման ցուցակները կազմելիս` ընտանեկան նպաստի և հրատապ օգնության իրավունքը դիտարկել 2011 թվականի մարտի 11-ի դրությամբ։
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին տրամադրել երկրաշարժի հետևանքով քանդված շինությունների հասցեների ցանկը։
6. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023