Կառավարության որոշումներ

20 Հունվարի 2011, 72 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասինե N 1384-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 2-րդ սյունակը «մատենագետներ,ե բառից հետո լրացնել «արխիվագետներ, արխիվի ֆոնդապահներ, արխիվի համակարգչային և թվայնացնող սարքավորումների ապարատավարներ, լաբորատորիայի վերականգնողներ, կազմարարներ և ախտահանողներ, արխիվի արխիվագի-տական ստորաբաժանումների ղեկավարներ,ե բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023