Կառավարության որոշումներ

3 Փետրվարի 2011, 74 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասինե N 1748-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում` 4/4 և 11/3, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում` 28 և 31 սահմանային նշանների հատվածներում Արաքս գետի վթարված արգելաթմբի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում` 10 սահմանային նշանի հատվածում Հրազդան-Արաքս կոլեկտորի Արաքս գետի միացման հանգույցի վերականգնման աշխատանքների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 345344.17 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգումե հոդվածով)։
3. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում` 4/4 և 11/3, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում` 28 և 31 սահմանային նշանների հատվածներում Արաքս գետի վթարված արգելաթմբի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում՝ 10 սահմանային նշանի հատվածում Հրազդան-Արաքս կոլեկտորի Արաքս գետի միացման հանգույցի վերականգնման աշխատանքների, դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի և աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացվում են «Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն.
2) Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը «Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնումե ծրագրով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գեոդեզիական-քարտեզագրական ծախսերե հոդվածով նախատեսված Արաքս գետի ափամերձ տարածքի տեղագրական հատակագծերի ստեղծման ծառայության գնումներն իրականացվում են «Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023