Կառավարության որոշումներ

3 Փետրվարի 2011, 76 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1031-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի <<Համապատասխանության գնահատման ազգային մարմին ճանաչելու մասին>> N 1031-Ն որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<< 1. Համապատասխանության գնահատման ազգային մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, բացառությամբ <<Համապատասխանության գնահատման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետի, որի համաձայն սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վերաբերյալ տեղեկատվության ստացման նպատակով ազգային մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։>>։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023