Կառավարության որոշումներ

10 Փետրվարի 2011, 84 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1011-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը սահմանելու մասինե N 1011-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման հավելվածի աղյուսակի «ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժնի, բաժանմունքների և «Զվարթնոցե միջազգային օդանավակայանի գծային բաժնի`ե սյունակի «Գե բաժնի`
ա. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. «Երևան քաղաքի և մարզային վարչությունների`ե սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.


6. ջրային տրանսպորտի ավագ տեսուչ, տեսուչ, ոստիկան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2010 թվականի օգոստոսի 18-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
 

Արխիվ

2024

2023