Կառավարության որոշումներ

10 Փետրվարի 2011, 85 - Ն

ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԳԵՐԱՎՃԱՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հարկերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
3. Մինչև 2011 թվականի հունվարի 1-ը առաջացած և օրենքով սահմանված ժամկետներում չվերադարձված կամ չհաշվանցված գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների նկատմամբ հաշվարկման ենթակա տույժերի հաշվառումն առաջին անգամ կատարվում է մինչև 2011 թվականի մայիսի 1-ը։
Հավելված

Արխիվ

2024

2023