Կառավարության որոշումներ

20 Հունվարի 2011, 92 - Ն

<<ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1253-Ն և 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1520-Ն որոշումներին համապատասխան <<Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել`
1) Ճապոնիայի կառավարության գործընկերային հիմնադրամի միջոցներով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում 2010 թվականին տեղակայված և շահագործման ենթակա հակակարկտային 28 կայանք` 240604000 դրամ ընդհանուր արժեքով` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում տեղակայված և շահագործման ենթակա` համապատասխանաբար 8 և 40 հակակարկտային գազագեներատորային կայանքները` 412128037 դրամ ընդհանուր արժեքով` համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հակակարկտային կայանքների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը` համապատասխան պայմանագրերի և հանձնման-ընդունման ակտերի կնքման միջոցով։
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծման ծրագրով նախատեսված Արարատի հակակարկտային կենտրոնի, տարածաշրջանային հանգույցների, գործող և նոր ստեղծվող գեներատորային համակարգերի տեղադրման նպատակով հողահատկացում կատարելու վերաբերյալ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023