Կառավարության որոշումներ

20 Հունվարի 2011, 93 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1125-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արջուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքի վարչական սահմաններում գտնվող 2.0476 հեկտար հողերը փոխադրել`
1) համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից 0.5338 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատման համար.
2) իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.68 հեկտարը, այդ թվում` 0.25 հեկտար արոտավայր, 0.43 հեկտար այլ հողատեսք, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խճի բարձման և բեռնաթափման հրապարակի և քարի մշակման արտադրամասի կառուցման համար.
3) քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.8338 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` այգեգործության նպատակով։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արջուտի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը։
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023