Կառավարության որոշումներ

3 Փետրվարի 2011, 107 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, նկատի ունենալով «Փյունիկե բարեգործական հիմնադրամի հասարակական և բարեգործական լայնածավալ գործունեությունը հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև «Փյունիկե բարեգործական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային կազմակերպությունների, մանկատների, ծերանոցների, նախադպրոցական հաստատությունների բնականոն գործունեությանն օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Սեպտեմբերի 3-ի N 1 հասցեում գտնվող (2006 թվականի մայիսի 17-ին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 1517733)` 7078581.67 դրամ հաշվեկշռային արժեքով, ինչպես նաև Երևանի Արշակունյաց N 52/1 հասցեում գտնվող (2006 թվականի ապրիլի 21-ին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 2010668)` 1601846.36 դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել «Փյունիկե բարեգործական հիմնադրամին։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում «Փյունիկե բարեգործական հիմնադրամի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր` դրանում նախատեսելով, որ հիմնադրամը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տուրքերն ու վճարները։
 

Արխիվ

2024

2023