Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2011, 110 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԵԲԵՐԻ 7-Ի N 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասինե N 1369-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմումե բառերը փոխարինել «Հանրապետական գործադիր մարմինների կազմումե բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին և 2.2-րդ կետերով.
«2.1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած և Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների կողմից մշակված քաղաքականության և տարածքային կառավարման մարմինների կողմից ներկայացված մարզի զարգացման ծրագրերի փոխանցումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1611-Ն որոշման 2-րդ կետով սահմանված համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) հիման վրա՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
2) համաձայնագրում նշվելու են ՀԳՄ-ի և հիմնարկի գործառույթները, այդ թվում՝ նաև գնումների մասով.
3) տարածքային կառավարման մարմինների կողմից ներկայացված մարզի զարգացման ծրագրերը և աշխատանքներն իրականացվելու են համապատասխան հիմնարկների միջոցով` նրանց հետ կնքվող համաձայնագրի հիման վրա.
4) hիմնարկը ծրագրերի իրականացման ընթացքում հանդես է գալիս որպես պատվիրատու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնագրի կնքման հիման վրա.
5) 350 մլն դրամին համարժեք և ավելի գումարով մրցույթների դեպքում գնահատող հանձնաժողովը «Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իր գործառույթներն իրականացնելուց հետո մինչև գնման պայմանագրի ստորագրումը մրցույթի արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն։
2.2. Այն դեպքերում, երբ ծրագրերի իրականացման ընթացքում հիմնարկը հանդես է գալիս որպես պատվիրատու, գնահատող հանձնաժողովները ձևավորվում են «Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ե.
3) որոշման 1-ին կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) 1-ին կետը «նախարարության կազմումե բառերից հետո լրացնել «(այսուհետ` լիազոր մարմին)ե բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել կանոնադրության 8-րդ, 11-13-րդ, 28-րդ, 29-րդ, 31-34-րդ կետերը, 20-րդ կետի և 25-րդ կետի 4-րդ ենթակետերը.
5) կանոնադրության 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հիմնարկի խնդիրներն են`
1) ծրագրի իրականացման շրջանակներում աշխատանքների կատարման ընթացիկ ժամանակացույցի և ծրագրի նախահաշիվների կազմումը, եթե ծրագրի կամ դրա բաղադրիչներից մեկի իրականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված չէ երրորդ անձի.
2) ծրագրի իրականացման նպատակով մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը.
3) ծրագրով նախատեսված աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողությունը.
4) ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը, եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.
5) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը.
6) ծրագրի իրականացման հետ կապված վճարումների ղեկավարումը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից համապատասխան ծրագրում (ծրագրերում) նշված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը.
8) ծրագրի շրջանակներում ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման նպատակով տեխնիկական առաջադրանքների պատրաստումը, մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը, եթե դրանք ՀԳՄ-ի բացառիկ իրավասությունը չեն, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, կամ ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.
9) ծրագրի իրականացման հետ կապված պայմանագրերի նախագծերի նախապատրաստումն ու կնքումը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` համաձայն վարկատուի կանոնակարգի.
10) ծրագրի իրականացման մոնիթորինգը՝ ներառյալ համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը.
11) վարկային և դրամաշնորհային ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումներ կազմելը և ներկայացնելը։ Վարկառուի (ենթավարկառուի) կամ դրամաշնորհ ստացողի և հիմնարկի միջև կնքված պայմանագիրը կարող է առաջադրել այլ լրացուցիչ խնդիրներ և գործառույթներ.
12) երրորդ անձի հետ միասին ծրագիրը կամ դրա որևէ բաղադրիչն իրականացնելիս՝ սույն կետի 11-րդ ենթակետով նախատեսված գործառույթները երրորդ անձի հետ համատեղ իրականացնելը կամ այդ գործառույթների իրականացման նպատակով ներկայացուցիչ նշանակելը։ե.
6) կանոնադրության 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հիմնարկն անցնում է տարեկան ներքին աուդիտ՝ «Ներքին աուդիտի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ Հիմնարկը կարող է անցնել նաև արտաքին աուդիտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում։ե.
7) կանոնադրության 26-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) հաստատում է ըստ ծրագրի բաղադրիչների՝ ծրագրի տարեկան ծախսերի նախահաշիվը, հիմնարկի պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվը, այդ թվում՝ նաև աշխատավարձի ֆոնդը և հաստիքացուցակը, նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.ե.
8) կանոնադրության 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Հիմնարկի բարձրագույն ղեկավար պաշտոնատար անձը հիմնարկի տնoրենն է, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության վարչապետը։ Հիմնարկի տնoրենը և աշխատողները պաշտոնի են նշանակվում մրցութային կարգով՝ բացառությամբ uպաuարկող անձնակազմի, որը սահմանվում է հիմնարկի հաuտիքացուցակով։ Մրցույթի անցկացման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը։ե.
9) կանոնադրության 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդություն Հայաստանի Հանրապետության վարչապետին կարող է ներկայացնել նաև լիազոր մարմինը։ե.
10) կանոնադրության 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Հիմնարկի տնoրենը`
1) գործում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրության, uույն կանոնադրության, հիմնադրի, Հայաuտանի Հանրապետության վարչապետի կողմից տրված հանձնարարականների համաձայն.
2) հաշվետու է հիմնադրին, Հայաuտանի Հանրապետության վարչապետին և լիազոր մարմնին.
3) պատաuխանատու է հիմնարկի գործունեության համար.
4) չի կարող զբաղեցնել այլ վճարովի պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և uտեղծագործական աշխատանքից.
5) լրիվ գույքային պատաuխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած վնաuի համար։ Հիմնարկի տնoրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնաuը հատուցելու պարտականությունները չկատարելու համար.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ տնoրինում է հիմնարկի գույքը (այդ թվում` ֆինանuական միջոցները), գործարքներ է կնքում հիմնադրի անունից.
7) ներկայացնում է հիմնարկը Հայաuտանի Հանրապետությունում և oտարերկրյա պետություններում.
8) գործում է առանց լիազորագրի.
9) տալիu է հիմնարկի անունից հանդեu գալու լիազորագրեր.
10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).
11) իր իրավաuության uահմաններում արձակում է հրամաններ, տալիu պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահuկում է դրանց կատարումը.
12) մրցութային կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնարկի աշխատողներին.
13) հիմնարկի աշխատողների նկատմամբ կիրառում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված խրախուuման և կարգապահական պատաuխանատվության միջոցներ.
14) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ հիմնակի աշխատողներին արձակուրդ տրամադրելու (հետ կանչելու), նրանց գործուղումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում իր գործուղումների վերաբերյալ.
15) իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ և uույն կանոնադրությամբ նախատեuված այլ լիազորություններ։ե.
11) կանոնադրության 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«36. Հիմնադիրը հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով։ե։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023