Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2011, 114 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և 11-րդ հոդվածի 1-ին մասի «բե ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասինե N 1918-Ն որոշման 2-րդ կետի «աե ենթակետով հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 8-րդ կետի <<ա>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց՝ բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետում նշվածներից, պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների ապահովումը.ե.
2) 11-րդ կետում`
ա. <<գ>> ենթակետում «ոչ առևտրային կազմակերպությունների միություններիե բառերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միություններիե բառերով,
բ. <<է>> ենթակետում «ոչ առևտրային կազմակերպությունների միությունների պետական գրանցամատյանիե բառերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միությունների պետական գրանցամատյաններիե բառերով,
գ. <<ը>> ենթակետում «առևտրային կազմակերպություններիե բառերը փոխարինել «իրավաբանական անձանցե բառերով,
դ. <<ժդ>> ենթակետը լրացնել «, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճեններըե բառերով.
3) 12-րդ կետում`
ա. առաջին պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական ռեգիստրի տարածքային բաժինն օրենքով սահմանված կարգով իրականացնում է տվյալ տարածքում իրավաբանական անձանց պետական գրանցումը (բացառությամբ սույն կանոնադրության 11-րդ կետի «գե և «դե ենթակետերում նշված գրանցումների), իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը։ե,
բ. երկրորդ պարբերությունում «պետական գրանցման վկայականներիե բառերը փոխարինել «պետական գրանցման (հաշվառման) վկայականներիե բառերով.
4) 19-րդ կետում`
ա. <<դ>> ենթակետում «պետական գրանցման վկայականներըե բառերը փոխարինել «պետական գրանցման (հաշվառման) վկայականներըե բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել <<է>> ենթակետը,
գ. <<թ>> ենթակետը լրացնել «, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճեններըե բառերով.
5) 20-րդ կետում`
ա. երկրորդ պարբերությունում «գրանցմանե բառերը փոխարինել «գրանցման (հաշվառման)ե բառերով,
բ. կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի ոչնչացված վկայականների մասին կատարվում է գրառում ոչնչացված վկայականների գրանցման մատյաններում։ Ոչնչացված վկայականների գրանցման մատյանների ձևերը, դրանց վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը։ե։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից։
 

Արխիվ

2024

2023