Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2011, 116 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ- ԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 601 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) պետական գրանցման և պետական հաշվառման վկայականների ընդհանուր տեսքը և ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պետական հաշվառման վկայականի ձևը` համաձայն N 4 հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 4-ի «Պետական գրանցման վկայականի ձևերը հաստատելու մասինե N 601 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից։
Հավելված

Արխիվ

2024

2023