Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2011, 119 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) իրավաբանական անձանց պետական գրանցման համար ներկայացվող դիմումներում լրացման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման համար ներկայացվող դիմումներում լրացման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից։
Հավելված

Արխիվ

2024

2023