Կառավարության որոշումներ

10 Փետրվարի 2011, 123 - Ն

ԳԱՅԼԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կենդանական աշխարհի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն ոչնչացված գայլերի դիմաց պարգևատրման չափը` յուրաքանչյուր գլխի համար` 100000 դրամ։
3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն ոչնչացված գայլերի դիմաց պարգևատրման գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 10000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեիցե հոդվածով)։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023