Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2011, 131 - Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆե ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 30-րդ հոդվածներին ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի
24-ի N 346-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայկական ատոմային էլեկտրակայանե փակ բաժնետիրական ընկերության (իրավաբանական անձի գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը` 377766, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Մեծամոր) միջուկային նյութերի ներմուծման լիցենզիայի (լիցենզիա N ՄՆՆ-02) ժամկետը երկարաձգել 5 տարով։
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել «Հայկական ատոմային էլեկտրակայանե փակ բաժնետիրական ընկերության միջուկային նյութերի ներմուծման լիցենզիայի ժամկետի երկարաձգումը։
 

Արխիվ

2024

2023