Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2010, 1777 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին, 11-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ ու 18-րդ կետերին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակների և NN 1 և 4 հավելվածներում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասինե N 1522-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6, 14 և 15 հավելվածներում կատարել փոփոխություններ, վերաբաշխումներ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի «Տաթևի վանական համալիրը և Տաթև - Հալիձոր ճոպանուղու բացման արարողությունը ներկայացնող տեսահոլովակների պատրաստման ու «Եվրանյուզե հեռուստաալիքով հեռարձակման, մի շարք միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների` Հայաստան ճանաչողական այցի կազմակերպման և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասինե N 1132-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «Այլ ծառայությունների ձեռքբերումե բառերը փոխարինել «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններե բառերով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին գումար հատկացնելու մասինե N 1351-Ա որոշման 1-ին կետում «(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ և հատուկ նպատակային նյութերե հոդվածով)ե բառերը փոխարինել «(որից՝ 5620.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներե հոդվածով և 345.0 հազ. դրամը` «Հատուկ նպատակային այլ նյութերե հոդվածով)ե բառերով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի
N 1522-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը գումար հատկացնելու մասինե N 1613-Ն որոշման 2-րդ կետում «Շենքերի և շինությունների կառուցումե բառերը փոխարինել «Շենքերի և շինությունների շինարարությունե բառերով.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի
N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու մասինե N 1654-Ն որոշման N 1 հավելվածի աղյուսակի 4-րդ և 5-րդ սյունակները «ՀՀ սփյուռքի նախարարություն (17000.0)ե տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով` «որից՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներե հոդվածով (17000.0)ե.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու մասինե N 1036-Ն որոշման 2-րդ կետում «բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներե հոդվածովե բառերը փոխարինել «բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններե հոդվածովե բառերով.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասինե N 829-Ն որոշման 2-րդ կետում «227873.2ե թիվը փոխարինել «227576.2ե թվով, իսկ նույն կետի 1-ին ենթակետում «195373.2ե և «172873.2ե թվերը` համապատասխանաբար «195,076.2ե և «172,576.2ե թվերով.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասինե N 152-Ա որոշման 1-ին կետում «60000.0ե թիվը փոխարինել «34,765.7ե թվով.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման նպատակով ելակետային տվյալներ ձեռք բերելու համար գումար հատկացնելու մասինե N 458-Ն որոշման 1-ին կետում «42,492.1ե թիվը փոխարինել «22,972.5ե թվով.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասինե N 767-Ն որոշման 2-րդ կետում «69,930.0ե թիվը փոխարինել «34,930.0ե թվով.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի «Գույք նվիրաբերելու, ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը գումար հատկացնելու մասինե N 804-Ն որոշման 8-րդ կետում «40000,0 հազ. դրամ, այդ թվում` 15000,0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներե հոդվածով, 25000,0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններե հոդվածովե բառերը փոխարինել «4,517.5 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններե հոդվածովե բառերով.
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը գումար հատկացնելու մասինե
N 1142-Ա որոշման մեջ «50000,0ե թիվը փոխարինել «39,585.7ե թվով.
12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասինե N 1238-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «աե պարբերությունում «89,021.9ե թիվը փոխարինել «16,339.3ե թվով, իսկ «բե պարբերությունում «2,640,027.3ե թիվը` «2,014,666.7ե թվով.
13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու մասինե N 1590-Ա որոշման մեջ «772,000.0ե թիվը փոխարինել «339,850.0ե թվով.
14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասինե N 1522-Ն որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակի 03 բաժնի 01 խմբի 01 դասի` «5ե և «7ե հերթական համարներ ունեցող ծախսային ծրագրերի հերթական համարները համարել համապատասխանաբար «7ե և «5ե, իսկ 05 բաժնի 04 խմբի 01 դասի` «14ե և «15ե հերթական համարներ ունեցող ծախսային ծրագրերի հերթական համարները համարել համապատասխանաբար «15ե և «14ե.
15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Ամառային ճամբար, միջազգային դպրոց երիտասարդ աստղագետների համար, ուսուցողական դասընթացներ ներառական կրթության ոլորտի մասնագետների համարե ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե N 1025-Ն որոշման N 4 հավելվածի աղյուսակում «17,980.6ե թիվը փոխարինել «17,980.7ե թվով.
16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու և «Արմենիա-2010ե փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու հարցերը կարգավորելու մասինե N 854-Ն որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացված արտաբյուջետային հաշվին «Արմենիա-2010ե ուսումնավարժության անցկացման նպատակով փոխանցված միջոցներն արտացոլել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության եկամուտներում որպես պաշտոնական դրամաշնորհներ` դրանք ուղղելով 2011 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին։ե։
3. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում ու Հայաստանի Հանրապետության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար հատկացնելու մասինե N 1160-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը գումար հատկացնելու մասինե N 1178-Ա որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Շինվերանորոգումե փակ բաժնետիրական ընկերությանը գույքն օտարելու թույլտվություն տալու, ընկերությունը լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի
N 1522-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասինե N 1635-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե N 1081-Ն որոշումը։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի և նույն հավելվածի մյուս աղյուսակների ցուցանիշների միջև տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս առաջնորդվել նշված հավելվածի N 1 աղյուսակով.
2) սույն որոշման ընդունումից հետո ԲԳԿ-ներ հանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում չնախատեսված որևէ դրամաշնորհային և (կամ) վարկային ծրագրի գծով հաշվետվություն ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ծրագրային ցուցանիշներում կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ` կատարված փաստացի վճարումների չափով։
5. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին` ապահովել սույն որոշմամբ կատարված վերաբաշխումների, փոփոխությունների և լրացումների արտացոլումն իրենց կողմից ղեկավարվող մարմինների` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների համապատասխան ծրագրային ցուցանիշներում։
6. Գաղտնի։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023