Կառավարության որոշումներ

24 Փետրվարի 2011, 146 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԿՆՔՎԱԾ N 4095 AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիրե N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված ներհամայնքային կոյուղու ցանցերի և սեպտիկ հորերի, խմելու մայր ջրագծի վրա կառուցված օրական կարգավորող ջրավազանի, վերակառուցված խմելու ջրի մայր ջրագծի և ներքին ցանցերի, խմելու ջրի համակարգի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում կառուցված օբյեկտների կազմից 148764146 դրամ արժողությամբ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին՝ համաձայն հավելվածի։ Նվիրաբերված գույքի նպատակային օգտագործման պայմանները սահմանել համայնքների հետ կնքվող նվիրաբերության պայմանագրերում։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզպետներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը։ Համապատասխան համայնքներին հանձնել կառուցված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև կատարողական ակտերի մեկական օրինակները։
4. Առաջարկել սույն որոշման հավելվածում նշված համայնքների ղեկավարներին նվիրաբերվող գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն իրականացնել համայնքների միջոցների հաշվին։
Հավելված

Արխիվ

2024

2023