Կառավարության որոշումներ

24 Փետրվարի 2011, 147 - Ա

ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանությունե ծառայության հաշվեկշռից արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք բերված տրանսպորտային միջոցները` համաձայն հավելվածի, փոխանցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը։
Հավելված

Արխիվ

2024

2023