Կառավարության որոշումներ

24 Փետրվարի 2011, 151 - Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարր, օտարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցությունե ծրագրի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2010 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ գնահատված ավտոմեքենան (այսուհետ՝ գույք)՝ որպես աճուրդի մեկնարկային գին սահմանելով գնահատված գույքի արժեքը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ առաջին կամ յուրաքանչյուր հերթական աճուրդում գույքը չօտարվելու դեպքում կազմակերպվում են նոր աճուրդներ, և գույքի մեկնարկային գինն իջեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) գույքի օտարման աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել հայտարարություն սույն որոշման 1-ին կետում նշված գույքի աճուրդի անցկացման մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ աճուրդի հաղթողի կողմից գույքի օտարման համար առաջարկված գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում վերջինիս հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով դրույթ գնորդի կողմից իր միջոցների հաշվին գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքի պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը վճարելու վերաբերյալ։
5. Գույքի օտարման վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքերե գանձապետական հաշվին։
Հավելված

Արխիվ

2024

2023