Կառավարության որոշումներ

24 Փետրվարի 2011, 161 - Ն

«ՆԵՐՄՈՒԾՈՒՄ՝ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐե ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ-ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության փոփոխությունների անցումային շրջանում ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներին աջակցելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին, 15-րդ հոդվածի 9-րդ մասին և «Պետական տուրքի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի «բե կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասինե N 1748-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել «Ներմուծում` ազատ շրջանառության համարե մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ֆիզիկական անձանց բյուջետային վարկերի տրամադրման կարգը և օրինակելի պայմանագրի ձևը` համաձայն NN 2 և 3 հավելվածների։
3. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից վարկերի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 300000000 դրամ` բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրումե հոդվածով, Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված վարկի միջոցներից։
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին սույն որոշմամբ հաստատված կարգով բյուջետային վարկերը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան տարածքում մրցույթով ընտրված բանկային գործառնություններ իրականացնող «ԱՐԱՐԱՏԲԱՆԿե բաց բաժնետիրական ընկերությունում բացել արտաբյուջետային ցպահանջ բանկային հաշիվ՝ մինչև 2011 թվականի ապրիլի 30-ը սպասարկման ժամկետով` օվերդրաֆտի պայմանով, այդ հաշվին հաշվեգրել սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը և հաշվի սպասարկման մասին պայմանագրի շրջանակներում բանկին հրահանգել նախարարության անունից վարկառուների օգտին իրականացնել հաշվից համապատասխան վճարումները։
5. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ազատվում են տրանսպորտային միջոցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը գրանցելու համար սահմանված պետական տուրքի վճարումից՝ այդ գումարները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վճարելու պայմանով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2011 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանությունե ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքի գրանցման համար հաշվարկված պետական տուրքի գումարի մասին` այն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023