Կառավարության որոշումներ

24 Փետրվարի 2011, 163 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական oգնության և uպաuարկման մաuինե N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 3-րդ կետի «ըե ենթակետով հաստատված` առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների փոխհատուցման կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Բժշկական հաստատության կողմից վճարովի մատուցվող ծառայությունների գները պետք է հիմնված լինեն տվյալ ծառայության իրականացման համար անհրաժեշտ իրական ծախսերի վրաե.
2) որոշման 3-րդ կետը «ըե ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թե ենթակետով.
«թ) բուժաստատություններում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային նոր փորձարարական եղանակի կիրառման կարգը` համաձայն N 9 հավելվածիե.
3) որոշումը լրացնել նոր N 9 հավելվածով` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետությունում բուժհաստատությունների կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային նոր եղանակի կիրառման արդյունքների վերաբերյալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված

Արխիվ

2024

2023