Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2011, 118 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1396-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների գրանցման կարգը հաստատելու մասին» N 1396-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի`
ա. 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա` որպես այդպիսին գրանցվելու պահից»,
բ. 4-րդ կետի երրորդ պարբերությունը լրացնել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների գրանցամատյանում սահմանված կարգով գրանցված մասնակցի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր ստանալու համար ներկայացվում են`
ա) դիմում,
բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերով,
գ. 7-րդ կետի «ա» ենթակետը «բնակության» բառից հետո լրացնել «կամ հաշվառման» բառերով, իսկ «անձնագրային տվյալները» բառերից հետո՝ «սոցիալական քարտի համարը, իսկ սոցիալական քարտի բացակայության դեպքում՝ սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ լիազորված մարմնի կողմից տրված տեղեկանքի համարը՝ կցելով տեղեկանքի պատճենը» բառերով,
դ. 8-րդ կետի առաջին պարբերությունը «նրա» բառից հետո լրացնել «հաշվառման կամ բնակության վայրի, անձնագրային տվյալների,» բառերով,
ե. 9-րդ կետի «դ» ենթակետը «բաժնեմասի սեփականատիրոջ դիմումը» բառերից հետո նոր տողից լրացնել «գրավի պայմանագիրը» բառերով, այնուհետև նոր տողից լրացնել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերով, նույն ենթակետը «բաժնեմասի (դրա մասի) գրավի պայմանագիրը» բառերից հետո նոր տողից լրացնել «բաժնեմասի սեփականատիրոջ դիմումը» բառերով, նոր տողից լրացնել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերով,
զ. 9-րդ կետի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» ենթակետով.
«զ) բաժնեմասերի նկատմամբ սեփականության կամ գրավի իրավունքների վկայագրերի (կորստյան կամ գործածության համար ոչ պիտանի լինելու դեպքում) փոխարեն նորը տալու դեպքում ներկայացվում են`
ա. դիմում,
բ. պետական գրանցման վկայականի կամ անձնագրի պատճենը,
գ. սույն կարգի 14-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված փաստաթղթերը,
դ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը»,
է. 9-րդ կետի «զ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» ենթակետով.
«է) բաժնեմասերի նկատմամբ սեփականության և գրավի վկայագրերի ոչնչացման և մարման կարգը հաստատում է արդարադատության նախարարը.»,
ը. 9-րդ կետի «է» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» ենթակետով.
«ը) ընկերության մասնակցի տվյալի փոփոխության դեպքում ներկայացվում են`
ա. դիմում,
բ. մասնակցի վկայագիրը (եթե մասնակիցը սույն կարգի համաձայն ձեռք է բերել այն),
գ. պետական գրանցման վկայականի կամ անձնագրի պատճենը,
դ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Եթե մասնակիցն օտարերկրյա քաղաքացի կամ իրավաբանական անձ է, ապա փոփոխության համար հիմք հանդիսացող փաստաթղթերը ներկայացվում են վավերացված և հայերեն թարգմանված»,
թ. 14-րդ կետի երկրորդ պարբերությունում «վկայականի բնօրինակը» բառերը փոխարինել «վկայագրի բնօրինակը» բառերով.
2) որոշման NN 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից:
Հավելված

Արխիվ

2024

2023