Կառավարության որոշումներ

24 Փետրվարի 2011, 148 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1577-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարա-րության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարու-թյան աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1577-Ն որոշման վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից, որոշման N 1 հավելվածի վերնագրից և 1-ին կետից, որոշման N 2 հավելվածի վերնագրից հանել «վերահսկողության» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023