Կառավարության որոշումներ

3 Փետրվարի 2011, 193 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ, ԿԵՐԵՐԻ, ԼՐԱՑԱԿԵՐԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Համապատասխանության գնահատման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետի տեսուչի և սերտիֆիկացման մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների մասին տեղեկատվության տրամադրման էլեկտրոնային ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման մարմինների կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող՝ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների մասին տեղեկատվության տրամադրման էլեկտրոնային ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման N 1 հավելվածի 1-8-րդ սյունակները լրացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետի տեսուչի, իսկ 9-11-րդ սյունակները` սերտիֆիկացման մարմինների կողմից.
2) սույն որոշման N 2 հավելվածը լրացվում է Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման մարմինների կողմից.
3) սերտիֆիկացման մարմնինները յուրաքանչյուր շաբաթ, երեքշաբթի օրը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը էլեկտրոնային եղանակով տրամադրում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող՝ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների մասին տեղեկատվություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված

Արխիվ

2024

2023