Կառավարության որոշումներ

3 Փետրվարի 2011, 219 - Ն

ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների պահանջի համաձայն Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում` կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնների աղբյուրների կոնտակտավորների հսկողության հետ կապված առողջապահության ոլորտում պետական լիազոր մարմնի ենթակառուցվածքների և զբոսաշրջային օպերատորների (տուրօպերատորներ) ու ավիաուղիների հետ կանոնավոր կապի մեխանիզմների (հասցեական քարտեր, համակարգչային տվյալների արխիվ և կապ) ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական քարտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) վարակիչ հիվանդության կասկածով ուղևորի (ուղևորների) և կոնտակտավորների ռեգիստրի ձևը` համաձայն N 3 հավելվածի։
2. Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում կազմել բոլոր զբոսաշրջային օպերատորների, ավիաուղիների անվանացանկը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023