Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2011, 233 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 319-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 319Ա որոշման 5րդ կետի «ա» ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«մինչև 2014 թվականը «Դվին» հյուրանոցային համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարել մինչև 30.0 մլն ԱՄՆի դոլարին համարժեք դրամի չափով, սակայն ոչ պակաս 10.0 մլն ԱՄՆի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում, այդ թվում` 2011 թվականի ընթացքում` 2.6 մլն, 2012 թվականի ընթացքում` 7.0 մլն, 2013 թվականի ընթացքում` 4.0 մլն ԱՄՆի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում:».
2) ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված ներդրումը չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 10 տոկոսի չափով:
Սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված ներդրումը 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում գնորդը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուգանք` չկատարած ներդրումների գումարի 10 տոկոսի չափով:
Սահմանված ժամկետում` մինչև 2014 թվականը գնորդի կողմից պարտավորություններն ամբողջ ծավալով չկատարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է դատարան` սույն որոշմամբ գնորդին վաճառված գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու նպատակով:
Պայմանագիրը լուծվելու կամ բռնագանձում կիրառվելու դեպքում վճարված և ներդրված գումարները ենթակա չեն վերադարձման:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում մասնավորեցման պայմանագրում կատարել սույն որոշման 1ին կետից բխող համապատասխան փոփոխություններ:
 

Արխիվ

2024

2023