Կառավարության որոշումներ

31 Մարտի 2011, 313 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի <<Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին>> N 236 որոշմամբ հաստատված մաքսային հսկողության իրականացման մեթոդիկայի 15-րդ, 19-րդ և 35-րդ կետերը <<հաստատում անձնական կնիքով>> բառերից հետո լրացնել <<իսկ էլեկտրոնային եղանակով վճարված մաքսային հայտարարագրերի դեպքում` մաքսային ձևակերպումների ավտոմատացված համակարգում նաև համապատասխան նշում կատարում ապրանքների բացթողման վերաբերյալ,>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023