Կառավարության որոշումներ

31 Մարտի 2011, 317 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ կետով.
«10. Լիցենզիա, լիցենզիայի և ներդիրի կրկնօրինակներն ստանալու, լիցենզավորված անձի դիմումի համաձայն լիցենզիայի գործողության կասեցման և լիցենզիայի գործողության դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023