Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2011, 345 - Ա

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և 2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և ցունամիի հետևանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Ճապոնիայի կառավարությանը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2011 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 500.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Ընթացիկ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին>> հոդվածով):
 

Արխիվ

2024

2023