Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2011, 338 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ստեղծելու և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1930-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 1-ին կետից հանել «` հիմնադրի լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը» բառերը.
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության`
1) «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:».
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
4) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի` նոր խմբագրությամբ կանոնադրության հաշվառումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված
 

Արխիվ

2024

2023