Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2011, 356 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 630-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները հաստատելու մասին» N 630-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 2-րդ կետում «համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմնի կողմից հավատարմագրված մասնագետները» բառերով.
2) 7-րդ կետում «իրավաբանական կամ ֆիզիկական անձին» բառերը փոխարինել «հավատարմագրված մասնագետին, իսկ վերջինիս` իրավաբանական անձի հետ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում` իրավաբանական անձին» բառերով.
3) 15-րդ կետում «լիցենզավորված» բառը փոխարինել «հավատարմագրված մասնագետը, իսկ վերջինիս` իրավաբանական անձի հետ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում նաև` իրավաբանական» բառերով.
4) 17-րդ կետը «իրականացնող» բառից հետո լրացնել «հավատարմագրված մասնագետի, իսկ վերջինիս` իրավաբանական անձի հետ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում` իրավաբանական» բառերով.
5) 20-րդ և 23-րդ կետերը «իրականացնող» բառից հետո լրացնել «հավատարմագրված մասնագետը, իսկ վերջինիս` իրավաբանական անձի հետ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում` իրավաբանական» բառերով.
6) 25-րդ կետի`
ա. «բ» ենթակետում «իրավաբանական կամ ֆիզիկական» բառերը փոխարինել «հավատարմագրված մասնագետի անունը, ազգանունը, իսկ վերջինիս` իրավաբանական անձի հետ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում` իրավաբանական» բառերով,
բ. «ի» ենթակետը «իրականացնող» բառից հետո լրացնել «հավատարմագրված մասնագետի, իսկ վերջինիս` իրավաբանական անձի հետ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում` իրավաբանական» բառերով, իսկ փակագծում «փորձագետի» բառը փոխարինել «հավատարմագրված մասնագետի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023