Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2011, 359 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 719-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամաերի առկայության դեպքում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» N 719-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) նախաբանում «և» շաղկապը փոխարինել ստորակետով և «188-րդ» բառերից հետո լրացնել « և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ» բառերով.
2) 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերից հանել «(բացառությամբ քաղաքային բնակավայրերի)» բառերը.
3) 2-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական գրանցման ենթակա չեն ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված հողամաերը և դրանց վրա ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ սահմանված կարգով պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքերի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023